Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Այլընտրանք՝ «թամաշա» մրցավազքին

Այլընտրանք՝ «թամաշա» մրցավազքին
20.11.2026 | 14:08

Քաղաքական միտք և, առհասարակ, միտք գեներացնող մարդկանց պետք է օգնել, որպեսզի ավելի մեծ լսարան ունենան, և միտքը հասնի հնարավորինս շատ մարդկանց:

Սա կարևոր է հատկապես այն իրողությունների պարագայում, երբ սովորական բանանն ու զանազան անբովանդակ շոուները ողողում են ոչ միայն համացանցը, այլև լրատվամիջոցների և մեդիաների զգալի հատվածի գլխավոր նյութերն են դառնում: «Դե, հասարակությունը էդ ա ուզում» կարգի արդարացումներն այդքան էլ լուրջ չեն, որովհետև հասարակությունը տարբեր շերտեր ունի: Ժամանակին «Կիսաբաց լուսամուտներ»-ի գործունեության մասին էլ էին նույն թեզերը առաջ քաշում:

Ես, իհարկե, հեռու եմ այն մտքից, որ պետք է լրատվական և մեդիա դաշտի կարկառուններին որևէ բան հուշեմ կամ սովորեցնեմ: Հատկապես, որ գիտեմ, թե ով ում բարեկամն է, ով ինչ է անում և ինչի համար է անում: Փոխարենը՝ տարբեր առիթներով միշտ ասում եմ, որ մեր երկրում միտք գեներացնող մարդիկ դարձել են ամենաանտեսվածը թե՛ քաղաքականության մեջ, թե՛ կենցաղում, թե՛ ամենուր: Այդպես չպետք է լինի, եթե ուզում ենք նորմալ երկիր և հասարակություն ունենալ:

Երբ ես այս ամենի մասին հերթական անգամ խոսում եմ, թող ոչ մեկին չթվա, թե լրատվամիջոցներին և մեդիաներին կարգում եմ այդ ամենի գլխավոր մեղավորներ: Ոչ իհարկե, այդ ամենի մեղավորները քաղաքական և ֆինանսական էլիտաներն են: Չասեմ, էլի, թե ցանկության դեպքում ինչպես կարող են իսկույն փոխել իրավիճակը:

Միտք գեներացնող մարդիկ ամենաանտեսվածն են առաջին հերթին հենց այդ էլիտաների կողմից, որոնք իրականում ընտրանի չեն, ուղղակի շատ փող և մեծ հնարավորություններ ունեն: Վաղուց է այդպես, դրա համար էլ մի հատ նայեք ովքեր են քաղաքական թատերաբեմի առաջին շարքերում՝ այդքանը բավարար է:

NewsLeader.am լրատվականը աստիճանաբար մեծացնում է իր լսարանը, իր հնարավորությունների սահմաններում փորձում է ուշադրության կենտրոնում պահել հենց միտք գեներացնող մարդկանց: Մենք, իհարկե, միակը չենք, բայց մեր բաժինն ու մեր չափով որոշակի ազդեցություն ունենք այդ գործում:

Մենք հարգում ենք մեր լսարանը, մնացածին էլ առաջարկում ենք բաժանորդագրվել լրատվականին, հենց թեկուզ՝ գոյություն ունեցող «թամաշա» մրցավազքին այլընտրանք ունենալու համար:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ